Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյանը մեկնում է Քվեբեկ


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր մեկնում է Քվեբեկ, որտեղ մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին եւ կազմակերպության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովին:

Հոկտեմբերի 15-16-ը կայանալիք նախարարական համաժողովում եւ հոկտեմբերի 17-19-ը կայանալիք գագաթնաժողովում նախատեսված են Հայաստանի արտգործնախարարի ելույթները:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանին ասոցիացված անդամի կարգավիճակ շնորհելու հարցը:

Քվեբեկում ծրագրված է նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մոնակոյի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում կստորագրվի Հայաստանի Հանրապետության եւ Մոնակոյի Իշխանապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG