Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի եւ Վրաստանի վարչապետի հետ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Դոմինիկ Սթրոս-Քանի եւ Վրաստանի վարչապետ Լադո Գուրգենիձեի հետ:

Վարչապետի մամլո քարտուղարի փոխանցմամբ` ԱՄՀ-ի գործադիր տնօրենի հետ հանդիպմանը քննարկվել է համաշխարհային տնտեսական ճգնաժամի հիմնախնդիրը, նաեւ նավթի գների անկման միտումները եւ այս գործըթացների հնարավոր ազդեցությունը հայաստանյան տնտեսության վրա: Կողմերը շոշափել են Երեւանում ԱՄՀ-ի ներկայացուցչի գրասենյակ հիմնելու հեռանկարը` համաձայնելով հարցին անդրադառնալ նաեւ նոյեմբերին, երբ Երեւան կժամանի ԱՄՀ-ի պատվիրակությունը:

Տիգրան Սարգսյանը անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանը Թուրքիային նախապայմաններ չի առաջադրում դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, իսկ պաշտոնական Անկարան հանդես է գալիս մի շարք նախապայմաններով:

Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հոկտեմբերի 27-28-ը Թբիլիսիում անցկացվելիք հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաեւ տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG