Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը հանեց Հյուսիսային Կորեան ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից


ԱՄՆ-ը հանել է Հյուսիսային Կորեան ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից: CNN-ի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄըքՔորմաքը:

Շաբաթ օրը Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ կորեական կողմը համաձայնություն է տվել իր բոլոր միջուկային օբյեկտներում համակողմանի տեսչության իրականացմանը, ինչի դիմաց պաշտոնական Վաշինգտոնը այդ պետությունը հանելու է ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկից:

Այսօր Հյուսիսային Կորեան վերստին թույլ է տվել, որպեսզի իր միջուկային օբյեկտներում տեսչություն իրականացնեն ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մասնագետները, ում աշխատանքներն արգելել էր անցած շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG