Մատչելիության հղումներ

logo-print

Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակ շնորհվեց ամերիկացի Փոլ Քրուգմանին


Տնտեսագիտության բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակի արժանացավ ամերիկացի Փոլ Քրուգմանը:

Ինչպես այսօր հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, մրցանակը ամերիկացի գիտնականին է շնորհվել ազատ առեւտրի եւ գլոբալացման ազդեցություններին վերաբերող իր աշխատության համար:

Քրուգմանը Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր է, The New York Times թերթի հոդվածագիր:

Տնտեսագիտությունը վերջինն էր վեց բնագավառներից, որոնցում այս տարվա Նոբելյան մրցանակ շնորհվեց անցնող մեկ շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG