Մատչելիության հղումներ

logo-print

Լեւոն Զուրաբյան. «ժողովրդի անվերապահ մասնակցությունը մեր հաջողության ամենակարեւոր գրավականն է»


Համաժողովրդական շարժումը հոկտեմբերի 17-ին Մատենադարանի մոտ կայանալիք համահանրապետական հանրահավաքում ներկայացնելու է, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի ձեւակերպմամբ` «հիմնովին փոփոխված քաղաքական միջավայրում պայքարի նոր ռազմավարությունը»:

«Հանրահավաքում ելույթ կունենա Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա ժողովրդին կներկայացնի ստեղծված իրավիճակի հետ կապված կարեւորագույն բացահայտումներ եւ դրանց հետ կապված գործողությունների եւ ալենիքների ծրագիրը», - լրագրողների հետ հանդիպմանը ուրբաթ օրը փոխանցեց Զուրաբյանը: - «Այն շրջադարձային նշանակություն կունենա պայքարի ելած Հայաստանի ժողովրդի համար... ժողովրդի անվերապահ մասնակցությունը մեր հաջողության ամենակարեւոր գրավականն է»:

Լեւոն Զուրաբյանը ասաց, որ Հայ ազգային կոնգրեսը «ժողովրդի հիասթափության առումով որեւէ մտահոգություն չունի», քանի որ իրենց «համախոհների քանակը օրեցօր ավելանում է». - «Այլ բան, որ ակտիվությունը կարող է պակասել այն անհամբեր մարդկանց մոտ, ովքեր չեն տեսնում պայքարի արագ արդյունքները... Հիասթափվողներ կան իշխանություններից, մեզնից հիասթափվող չկա: Կան հիասթափվողներ մեր մեթոդներից»:

Իրավասու մարմինների կողմից արտոնված է հոկտեմբերի 17-ի միայն հանրահավաքը: Զուրաբյանը, սակայն, ասաց, որ լինելու է նաեւ երթ. - «Իսկ ինչո՞ւ չպիտի երթ լինի... Ի վերջո, այստեղ արդեն սկզբունքի հարց էլ կա. մենք պիտի վերականգնենք երթ անելու մեր իրավունքը»:


Ռուբեն Մելոյան

(Լուսանկարը` ՖՈՏՈԼՈՒՐ-ի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG