Մատչելիության հղումներ

Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհուրդը կգլխավորի Ալեքսանդր Լուկաշենկոն


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր ընտրվել է Եվրասիական տնտեսական ընկերակցության միջպետական խորհրդի նախագահ:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Եվրասիական տնտեսական ընկերակցության` Բիշքեկում անցկացվող գագաթնաժողովում Լուկաշենկոյի թեկնածությանը կողմ են քվեարկել կազմակերպության անդամ բոլոր պետությունների ղեկավարները:

Միջպետական խորհրդի նախկին ղեկավարը` Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, պաշտոնապես հայտարարել է իր լիազորությունները վայր դնելու մասին:

Եվրասիական տնտեսական ընկերակցությունում ընդգրկված են Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական ընկերակցությունում ունի դիտորդի կարգավիճակ, եւ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է կազմակերպության միջպետական խորհրդի նեղ կազմով նիստին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG