Մատչելիության հղումներ

ԱՊՀ-ում ստեղծվում է Համագործակցության անդամ երկրների ֆինանսների նախարարների աշխատանքային խումբ, որը վերլուծելու է իրավիճակը համաշխարհային տնտեսությունում` կապված միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ: Նման որոշում է ընդունվել այսօր Բիշքեկում` ԱՊՀ-ի գագաթնաժողովում:

«Աշխատանքային խումբը ստեղծվում է համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ», - տեղեկացրել է Ղրղըզստանի նախագահ Կուրմանբեկ Բակիեւը` բացելով Համագործակցության անդամ պետությունների ղեկավարների ընդլայնված նիստը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` Բակիեւը պարզաբանել է, որ նկատի ունի «ֆինանսական ճգնաժամը, որը անդրադարձել է բոլորի վրա, իսկ եթե որեւէ մեկի վրա չի անդրադարձել, ապա հաստատ կանդրադառնա»:

Ղրղըզստանի նախագահը հայտնել է նաեւ, որ աշխատանքային խմբի առաջին նիստը կանցկացվի առաջիկա 10 օրվա ընթացքում Մոսկվայում:


(Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG