Մատչելիության հղումներ

logo-print

Եվրախորհրդարանը կոչ է անում մեղմել պատժամիջոցները Բելառուսի նկատմամբ


Եվրախորհրդարանը այսօր Եվրամիության անդամ երկրների կառավարություններին կոչ է արել քննարկել Բելառուսի ղեկավարության նկատմամբ վիզային արգելքները մեղմելու հնարավորությունը` նպաստելու համար այդ երկրում ժողովրդավարական փոփոխություններին:

Իր չպարտավորեցնող բանաձեւում Եվրախորհրդարանը Եվրամիությանը առաջարկել է քննարկել Բելառուսի 35 բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նկատմամբ սահմանված վիզային սահմանափակումների մի մասի «ընտրողաբար վերանայման եւ հնարավոր դադարեցման» հարցը:

Եվրամիությունը Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել երկու տարի առաջ` իր բացասական վերաբերմունքը արտահայտելով Լուկաշենկոյի կողմից ընդդիմության հետապնդումների կապակցությամբ:

Բելառուսի առաջնորդը վերջերս հանդես է գալիս Արեւմուտքի հետ հարաբերությունները բարելավելու իր մտադրության մասին հայտարարություններով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG