Մատչելիության հղումներ

Գրականության Նոբելյան մրցանակը շնորհվեց ֆրանսիացի գրող Ժան-Մարի Գյուստավ լը Քլեզիոյին


Գրականության բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակին արժանացավ ֆրանսիացի գրող Ժան-Մարի Գյուստավ լը Քլեզիոն:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության փոխանցմամբ` ֆրանսիացի գրողին մրցանակը շնորհելու մասին այսօր հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան:

Ժան-Մարի Գյուստավ լը Քլեզիոն կստանա 1,4 միլիոն դոլար դրամական պարգեւ եւ ոսկե մեդալ, ինչպես նաեւ կհրավիրվի դասախոսություն կարդալու շվեդական ակադեմիայում:

68-ամյա լը Քլեզիոն գրականության Նոբելյան մրցանակի արժանացած 14-րդ ֆրանսիացին է:

Նա ստեղծագործել է 7-8 տարեկան հասակից, 23 տարեկանում հրատարակել է իր առաջին` «Հարցաքննություն» վեպը, որը հռչակ է բերել երիտասարդ հեղինակին:

Լը Քլեզիոն հեղինակ է շուրջ երեք տասնյակ գրքերի, այդ թվում` վեպերի, պատմվածքների, էսսեների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG