Մատչելիության հղումներ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն այսօր հայտարարել է, որ խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին հավելյալ ժամանակ է տրամադրել նոր կոալիցիա ձեւավորելու համար:

Գերագույն ռադայի խմբակցությունների ղեկավարների հետ առավոտյան կայացած խորհրդակցության ժամանակ Յուշչենկոն զգուշացրել է, որ եթե համաձայնություն ձեռք չբերվի` ինքը կլուծարի խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ կանցկացնի:

Ուկրաինայի կառավարող կոալիցիան փլուզվեց անցած ամիս, երբ վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դաշինքը միացավ ռուսամետ ուժերի ներկայացրած` երկրի նախագահի լիազորությունները սահմանափակող օրինագծին:

Յուշչենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ սահմանված երեսնօրյա ժամկետում` մինչեւ հոկտեմբերի 7-ը, նոր կոալիցիա չձեւավորվելու դեպքում օգտվելու է խորհրդարանը լուծարելու իր իրավունքից եւ արտահերթ ընտրություններ է նշանակելու:

Ուկրաինայի ներկայիս խորհրդարանը եւս ձեւավորվել է արտահերթ ընտրություններով, որոնք անցկացվեցին 2007 թվականի սեպտեմբերի 30-ին` երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG