Մատչելիության հղումներ

Ռուսաստանը սկսեց զորքերի դուրսբերումը Հարավային Օսիան շրջապատող գոտուց


Ռուսաստանը այսօր սկսել է Հարավային Օսիան շրջապատող անվտանգության գոտու հարավային սահմանին գտնվող բոլոր վեց ուղեկալների դուրսբերումը: Այդ մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-մայոր Մարատ Կուլախմետովը:

Կուլախմետովը հավաստել է, որ գործընթացը կավարտվի մեկ օրվա ընթացքում:

Համաձայն Մեդվեդեւ - Սարկոզի ծրագրի, ռուսական զորքերը Հարավային Օսիան շրջապատող գոտին լքելու են մինչեւ հոկտեմբերի 10-ը` պայմանով, որ նրանց փոխարինելու են Եվրամիության դիտորդները:

Եվրամիության դիտորդները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վարչական սահմանների մոտ պարեկություն են սկսել հոկտեմբերի 1-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG