Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը ժամանեց Կոսովո


ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը այսօր ժամանել է Կոսովո: Նա ամերիկացի առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով Պրիշտինա է այցելում այս տարվա փետրվարից` Կոսովոյի կողմից անկախություն հռչակելուց ի վեր:

Գեյթսը հայտարարել է, որ իր ուղեւորության նպատակը ամերիկացի զինվորներին այցելելն է: Նա հերքել է ենթադրությունները, թե այցի նպատակը Կոսովոյի անկախացմանը ընդդիմացող Ռուսաստանին ուղերձ հղելն է:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հինգշաբթի եւ ուրբաթ օրերին Հունգարիայում մասնակցելու է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկը, ինչպես ակնկալվում է, կլինեն Ռուսաստանի հետ դաշինքի հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG