Մատչելիության հղումներ

«Մարտի 1»-ի գործով մինչ օրս ազատազրկման է դատապարտվել 129 մարդ


Մարտի 1-2-ի իրադարձությունների կապակցությամբ մինչ օրս ազատազրկման են դատապարտվել 129 անձինք, որոնցից 47-ի նկատմամբ նշանակված պատիժները պայմանականորեն չեն կիրառվել, 2-ի նկատմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ է նշանակվել` Քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ:

Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի փոխանցմամբ` դատարաններ են մուտքագրվել 144 քրեական գործեր, այդ թվում 46-ը` Վերաքննիչ քրեական դատարան, 128 գործեր 145 անձանց վերաբերյալ ավարտվել են:

Ընդհանուր առմամբ կայացվել են 8+6 (մեղադրանքի մեկ մասով) արդարացման դատավճիռներ, 7 անձանց նկատմամբ նշանակվել է ազատազրկման հետ չկապված պատժատեսակ, մեկ անձի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է հաշտության համաձայնության հիմքով:

Այսօրվա դրությամբ, Երեւանի քրեական դատարանի վարույթում են գտնվում 8, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ 1, Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում՝ 7 քրեական գործեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG