Մատչելիության հղումներ

Նոբելյան մրցանակի արժանացան երկու ճապոնացի եւ մեկ ամերիկացի ֆիզիկոսներ


Ֆիզիկայի բնագավառում այս տարվա Նոբելյան մրցանակին արժանացան երկու ճապոնացի եւ մեկ ամերիկացի գիտնականներ:

Ինչպես այսօր Ստոկհոլմում հայտարարել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան, ճապոնացիներ Մակոտո Կոբոյաշիին, Տոշիհիդե Մասկավային եւ ամերիկացի Յոիչիրո Նամբուին մրցանակը շնորհվել է քվարկների հետազոտության բնագավառում կատարած աշխատանքների համար:

1,4 միլիոն դոլար դրամական պարգեւը բաժանվելու է երեք գիտնականների միջեւ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG