Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանը սկսել է զորամիավորումների դուրսբերումը Վրաստանի տարածքից: Կիրակի օրը ապամոնտաժվել է ռուսաստանյան զինուժի գլխավոր հենակետերից մեկը Գորիի մոտակայքում:

Միջազգային լրատվամիջոցների տեղեկացմամբ, ռուսաստանյան զորքերի դուրսբերման փաստը հաստատում են ե’ւ վրաց պաշտոնյաները, ե’ւ Եվրամիության դիտորդները, ե’ւ անկախ լրագրողները:

Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը հայտարարել է, որ առաքելության անդամները ականատես են եղել զորքերի դուրսբերումը շարունակելու նախապատրաստական աշխատանքներին:

Հաբերը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կկատարի իր խոստումը եւ մինչեւ հոկտեմբերի 10-ը ավարտին կհասցնի զորքերի դուրսբերման գործընթացը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին հայտնել է, որ ռուսաստանյան զորքերը հեռանում են նաեւ Աբխազիայի մատույցներից:

Ռուսաստանը հայտարարել է, որ դուրս կբերի զորքերը «բուֆերային գոտիներից», սակայն ստորաբաժանումներ կթողնի ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Աբխազիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG