Մատչելիության հղումներ

Օբաման ՄըքՔեյնին մեղադրում է «կեղտոտ տեխնոլոգիաներ» կիրառելու մեջ


ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Բարաք Օբաման (Դեմոկրատական կուսակցություն), արձագանքելով Հանրապետական կուսակցությունից փոխնախագահի թեկնածու Սառա Փեյլինի հայտարարություններին, թե` Օբաման կապեր է ունեցել ահաբեկիչների հետ, իր մրցակից Ջոն ՄըքՔեյնին մեղադրել է քարոզարշավում «կեղտոտ տեխնոլոգիաներ» կիրառելու մեջ:

Շաբաթ օրը Սառա Փեյլինը, վկայակոչելով մամուլի հրապարակումները, տվյալներ է ներկայացրեց Բարաք Օբամայի եւ Ուիլյամ Էյրսընի կապերի մասին: Վերջինս անցած դարի 60-ականներին անդամակցել է արմատական մի խմբավորման, որը մի քանի պայթյուններ էր կազմակերպել:

Օբաման «անհիմն, վիրավորական եւ ստահոդ» է գնահատել Փելյինի հայտարարությունը` կոչ անելով հանրապետականներին «նման ոճով մարդկանց ուշադրությունը չշեղել երկրի առջեւ ծառացած իրական խնդիրներից»:

«Մարդիկ դիմում են նման մեթոդների, երբ կտրված են իրականությունից, երբ գաղափարների եւ ժամանակի պակաս ունեն», - գնահատել է դեմոկրատ թեկնածուն:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG