Մատչելիության հղումներ

logo-print

Բրազիլիայում տեղի է ունեցել Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ երեկո


Անցած շաբաթավերջին Բրազիլիայի Սան Պաուլոյի նահանգի Գրականության ակադեմիայում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հովանու ներքո կայացել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշ երեկո:

Հայաստանի արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ ելույթներ են ունեցել Սան Պաուլոյի Գրականության ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ժոզե Ռենատո Նալինին, Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը, հայազգի գրականագետ, պրոֆեսոր Սոսի Ամիրալյանը:

Բանախոսներն ընդգծել են, որ, չնայած Սարոյանը ստեղծագործել է անգլերեն լեզվով, նա հավատարիմ է մնացել իր հարազատ ժողովրդի հոգեւոր եւ մշակութային արժեքներին, ինչը հիրավի հանդիսանում է միջմշակութային երկխոսության լավագույն օրինակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG