Մատչելիության հղումներ

Վերաքննիչը անփոփոխ թողեց Արամ Բարեղամյանի 6 տարվա ազատազրկման եւ Համլետ Աբրահամյանի արդարացման դատավճիռները


Վերաքննիչ քրեական դատարանը այսօր անփոփոխ է թողել Երեւանի քրեական դատարանի հուլիսի 14-ի դատավճիռը, որով Արամ Բարեղամյանը հետընտրական իրադարձությունների կապակցությամբ դատապարտվել է 6 տարվա ազատազրկման:

Բարեղամյանը Երեւանի քրեական դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի երկրորդ մասով եւ 112 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:

Վերաքննիչ բողոքը ներկայացրել էր Արամ Բարեղամյանի շահերի պաշտպանը:

Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Ալինա Ենգոյանի հաղորդագրության համաձայն` նույն օրը Վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ է թողել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հուլիսի 4-ի դատավճիռը, որով Համլետ Աբրահամյանը Քրեական օրենսգրքի 316 հոդվածի առաջին մասով` «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», առաջադրված մեղադրանքում ճանաչվել էր անպարտ եւ արդարացվել, ապա ազատ արձակվել դատարանի դահլիճից:

Ընդհանուր իրավասության դատարանի վճիռը բողոքարկել էր մեղադրող կողմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG