Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարարը


Այսօր Երեւան կժամանի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով կատարվող երկօրյա այցի շրջանակներում Լավրովը հանդիպումներ կունենա հայաստանցի պաշտոնակցի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել երկու երկրների միջեւ դինամիկ զարգացող դաշնակցային փոխհարաբերությունների եւ ռազմավարական գործակցության, այդ թվում արտաքին քաղաքականության համակարգմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Արտգործնախարարները հատուկ կանդրադառնան այս տարվա սեպտեմբերին նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի` Սոչիում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Երեւանում հանդիպումների ժամանակ առանձնակի ուշադրություն կդարձվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ տարածաշրջանում վերջին իրադարձություններին եւ տարածաշրջանային կայունության ու անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերին:

Արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի նրանց համատեղ ասուլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG