Մատչելիության հղումներ

Լեւոն Արոնյանը` ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակի 7-րդ տեղում


Լեւոն Արոնյանը 2757 միավորով 7-րդ տեղն է գրավել ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային ցուցակում:

Նախորդ` հուլիսին հրապարակված ցուցակում հայաստանցի 27-ամյա գրոսմայստերը 12-րդն էր:

ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակը 2791 միավորով գլխավորում է բուլղարացի Վեսելին Թոփալովը, երկրորդ տեղում 2787 միավորով ռուսաստանցի Ալեքսանդր Մորոզեւիչն է, ուկրաինացի Վասիլի Իվանչուկը 2786 միավորով երրորդն է:

Ցուցակի հաջորդ երեք տեղերը զբաղեցնում են, համապատասխանաբար, նորվեգացի Մագնուս Կարլսենը, աշխարհի գործող չեմպիոն հնդկաստանցի Վիշվանաթան Անանդը եւ ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը:

Լեւոն Արոնյանին ցուցակում հաջորդում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը:

Լավագույն շախմատիստների տասնյակը եզրափակում են հունգարացի Պետեր Լեկոն եւ ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն:

Առաջին հարյուրյակում տեղ են գտել եւս երեք հայազգի շախմատիստներ` 13-րդ տեղում Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանն է, 42-րդում եւ 84-րդում` համապատասխանաբար, հայաստանցիներ Վլադիմիր Հակոբյանը եւ Գաբրիել Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG