Մատչելիության հղումներ

Իրանը պատրաստ է գազ մատակարարել Հայաստանին


Իրանը պատրաստակամություն է հայտնել առաջիկա ձմռան ընթացքում պահանջվող ծավալով գազ մատակարարել Հայաստանին:

«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ` գազի արտահանման իրանական ազգային ընկերության ղեկավար Ռեզա Քասաեիզադեն հայտարարել է, որ «այս ձմեռ Իրանը Հայաստանին երեք միլիոն խորանարդ մետր գազ է մատակարարելու»:

Իրանական գործակալությունը հիշեցնում է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` վերջերս արած հայտարարությունը, որ Իրան - Հայաստան գազամուղի թողունակությունը հասցվելու է մինչեւ տարեկան 2,5 միլիարդ խորանարդ մետրի:

«Իրան - Հայաստան գազամուղի գործարկումը կերաշխավորի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը», - ասել էր նախարարը` հավելելով, թե դա հնարավոր կդառնա խողովակաշարի Քաջարան - Երեւան հատվածի թողունակությունը ավելացնելու միջոցով, ինչը նախատեսված է մինչեւ այս տարվա նոյեմբեր:

Իրան - Հայաստան գազամուղի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2007 թվականի մարտի 19-ին` երկու երկրների նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG