Մատչելիության հղումներ

logo-print
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի օրը մերժել է երկրի ֆինանսական համակարգում ծագած ճգնաժամի հաղթահարման նպատակով 700 միլիարդ դոլար հատկացնելու` նախագահ Բուշի վարչակազմի ծրագիրը:

Ծրագրին դեմ են քվեարկել 228, կողմ` 205 օրենսդիրներ:

Սեպտեմբերի 20-ին վարչակազմի ներկայացրած ծրագրի ընդունվելու դեպքում երկրի գանձապետարանին հնարավորություն էր տրվելու մինչեւ 700 միլիարդ դոլար ծախսել բանկերից արժեթղթեր գնելու համար` կապիտալի շուկան վերակենդանացնելու նպատակով: Դա կդառնար ֆինանսական շուկայում ամերիկյան կառավարության ամենամեծ միջամտությունը «Մեծ դեպրեսիայի» ժամանակներից ի վեր:

Ջորջ Բուշը երեկ հիասթափություն է արտահայտել Ներկայացուցիչների պալատի քվեարկության արդյունքներով եւ տեղեկացրել, որ երեքշաբթի օրը հանդես է գալու իր ֆինանսական ծրագրի վերաբերյալ հատուկ հայտարարությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG