Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանը` նախագահի աշխատակազմի ղեկավար


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Կարեն Կարապետյանին նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամլո գրասենյակից:

Մինչ նշանակումը 47-ամյա Կարեն Կարապետյանը Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավարն էր:

Ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի բոլոր չորս գումարումների պատգամավոր: Անդամակցել է պետական-իրավական հարցերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովներին, նախորդ երկու գումարումների խորհրդարանում գլխավորել է «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խումբը, Հանրապետական խմբակցությունը գլխավորում էր 2007 թվականի մայիսից:

Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանը երեկ ընտրվեց Ազգային ժողովի նախագահ:

Այսօր կեսօրից հետո Կարեն Կարապետյանը արդեն լքել էր խորհրդարանի շենքում իր սենյակը եւ տեղափոխվել նախագահական:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG