Մատչելիության հղումներ

Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանատանը երեկ երեկոյան տեղի ունեցած արարողության ժամանակ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը Հայաստանի Հանրապետությունում կեցության հատուկ կարգավիճակի անձնագիր է հանձնել հայազգի թենիսիստ Դավիթ Նալբանդյանին:

Նալբանդյանը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով վաղը կժամանի Երեւան, որտեղ մասնակցելու է ցուցադրական խաղերի, ինչպես նաեւ թենիսի դասընթացներ է անցկացնելու:

Դավիթ Նալբանդյանը հայտարարել է, որ շատ հպարտ է եւ ուրախ, որ առաջին անգամ այցելելով Հայաստան` ձեռքում ունի հայաստանյան անձնագիր:


Դիեգո Կարամանուկյան, Մոնտեվիդեո

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG