Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը մեկնում է Թբիլիսի


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր պաշտոնական այցով մեկնում է Թբիլիսի:

Այցի շրջանակներում նախատեսված է առանձնազրույց Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ, հանդիպումներ երկրի խորհրդարանի նախագահի ու արտգործնախարարի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Թբիլիսիի պետհամալսարանում Սերժ Սարգսյանը կհանդիպի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, որից հետո Հայաստանի նախագահին կշնորհվի պատվավոր դոկտորի կոչում: Այնուհետեւ նախագահը կմասնակցի պսակադրման արարողության Հերոսների հրապարակում:

Սերժ Սարգսյանը կմասնակցի նաեւ Սայաթ-Նովայի արձանի հուշաքարի բացման արարողությանը:

Վրաստանում Հայաստանի դեսպանության անունից ի պատիվ նախագահ Սերժ Սարգսյանի տեղի կունենա հանդիսավոր ընդունելություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG