Մատչելիության հղումներ

logo-print
Բելառուսում երեկ անցկացված խորհրդարանական ընտրություններում ընդդիմությունը լիակատար պարտություն է կրել: Ինչպես հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան, «ընդդիմադիր ոչ մի թեկնածու չի ընտրվել»:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների` նորընտիր խորհրդարանի բոլոր 110 տեղերը գրավելու են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կողմնակիցները:

«Ես մեկնաբանություններ չունեմ: Ես կարող եմ մեկնաբանել միայն թվերը: Իսկ թվերը սա են ցույց տալիս», - մամուլի ասուլիսում հայտարարել է Երմոշինան` հավելելով, թե իշխանամետ եւ ընդդիմադիր թեկնածուների ստացած քվեների քանակի միջեւ մեծ տարբերությունը վկայում է, որ ընտրողները չեն սատարել ընդդիմությանը:

Ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ ընտրությունները կեղծվել են:

Քվեարկությանը հետեւել են ԵԱՀԿ-ի մոտ 500 դիտորդներ, որոնց եզրակացությունը հրապարակվելու է այսօր ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG