Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահի պաշտոնում, որը թափուր է մնացել Տիգրան Թորոսյանի հրաժարականից հետո, խորհրդարանի այսօր մեկնարկած քառօրյա նիստում առաջադրվեցին երկու թեկնածուներ` Հովիկ Աբրահամյանը եւ Լարիսա Ալավերդյանը:

Նախկին փոխվարչապետ եւ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանին առաջադրեց իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը:

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն առաջադրվեց խորհրդարանական միակ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից:

Ազգային ժողովի նախագահն ընտրվում է պատգամավորների կողմից` փակ, գաղտնի քվեարկությամբ:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG