Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ում գլխավորած պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանին, ուրբաթ օրը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի հետ:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «տարածաշրջանային մի շարք խնդիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ հայ-թուրքական ընթացիկ երկխոսությանը»:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել նախագահ Սերժ Սարգսյանի «ֆուտբոլային դիվանագիտությունը» եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը Հայաստան` պատրաստակամություն հայտնելով նպաստել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը», - ասված է հաղորդագրությունում:

Սերժ Սարգսյանը նույն օրը Նյու Յորքում հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասի հետ:

«Երկու երկրների ղեկավարները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը: Նախագահները նշել են, որ երկու ժողովուրդները պատմականորեն ձեւավորված փոխադարձ մեծ հարգանք են տածում միմյանց նկատմամբ: Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել կիպրահայ համայնքի դերը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ բարեկամության ամրապնդման գործում: Սերժ Սարգսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կիպրոսի նախագահին` հայկական համայնքի նկատմամբ տարվող մշտական պետական հոգածության համար», - փոխանցում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG