Մատչելիության հղումներ

Նշվում է Մինաս Ավետիսյանի 80-ամյակը


Մշակույթի նախարարի խորհրդական Սոնա Հարությունյանը հայտնեց, որ ամենակարեւոր բանը, որ կարողացել են անել, նվիրված գեղանկարչի հոբելյանին, նրա որմնանկարներից մի քանիսը վերանորոգելն էր: Քանի որ Հայաստանում չկան վերանորոգողներ, մասնագետներ են հրավիրվել Իտալիայից:

Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն Արման Ավետիսյանը պատմեց, որ գեղանկարչի բոլոր որմնանկարները շատ վատ վիճակում են գտնվում եւ շտապ վերանորոգման կարիք ունեն: Մեկ որմնանկարի վերանորոգման համար պետական բյուջեից հատկացվել է մոտ 5 մլն դրամ:

Արման Ավետիսյանն շարունակեց. - «Մենք ունենք որմնանկարներ վերանորոգող ընդհամենը մեկ մասնագետ, չկա այդպիսի դպրոց»:

Ի պատասխան Սոնա Հարությունյանը նշեց, որ ՀՀ Մշակույթի նախարարությունն զբաղվում է այս խնդրով եւ շուտով Երեւանից դուրս որեւէ վայրում կհիմնվի տարածաշրջանում առաջին եւ նախադեպը չունեցող դպրոց:

Հոկտեմբերի 23-ին կբացվի Մինաս Ավետիսյանի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, որը նախաձեռնել է նրա որդին` Նարեկ Ավետիսյանը:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG