Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մեկ միլիարդ դոլար փոխառություն է տրամադրում Վենեսուելային` ռուսական զենք գնելու համար


Ռուսաստանը մեկ միլիարդ դոլար փոխառություն է տրամադրել Վենեսուելային` ռուսական զենք գնելու համար: Այդ մասին Կրեմլը հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի Ռուսաստան այցի նախաշեմին:

Չավեսը Ռուսաստան է ժամանում այսօր` հանդիպելու երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Ակնկալվում է, որ բանակցությունները կկենտրոնանան էներգետիկ եւ ռազմական բնագավառներում համագործակցության վրա:

Անցած մի քանի տարիներին Վենեսուելան Ռուսաստանի հետ կնքել է ավելի քան 4 միլիարդ դոլարի զենքի պայմանագիր:

Երկուշաբթի օրը Ռուսաստանը ռազմանավեր է ուղարկել Վենեսուելա` համատեղ զորաշարժերի նպատակով. արեւմտյան կիսագնդում ռուսական ռազմական այս ներկայությունը աննախադեպ է «սառը պատերազմի» ժամանակներից ի վեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG