Մատչելիության հղումներ

Ավանդական ընտանիքի կողմնակիցներն ավելի շա՞տ գումար են վաստակում


Միացյալ Նահանգներում անցկացված հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Journal of Applied Psychology-ում (Կիրառական հոգեբանության ամսագիր): Ի դեպ, «ավանդապահների» եւ «լիբերալների» աշխատավարձերի տարբերությունը բավական մեծ է` տարեկան շուրջ 8.5 հազար ԱՄՆ դոլար:

Բրիտանացի հոգեբան Մագդալենա Զավիշան այս իրողությունը բացատրում է նրանով, որ այն տղամարդիկ, ովքեր տանը պատրաստ են զիջել իշխանությունը կնոջը, նույն կերպ վարվում են նաեւ աշխատավայրում:

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությամբ ընդգրկվել են 13 հազար քաղաքացիներ: Վերջիններիս ուղղվել է նաեւ հարց այն մասին, թե արդյոք կանանց աշխատանքային զբաղվածությունը չի նպաստում դեռահասների շրջանում հանցագործությունների աճին: Ինչպես կանխատեսում էին հետազոտողները, տղամարդիկ ավելի հակված էին կարծելու, որ երեխաների շրջանում հանցագործության աճը բացատրվում է հենց կանանց աշխատելու փաստով:


Էրիկ Ղազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG