Մատչելիության հղումներ

Այսօր Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը ներկա գտնվեց Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության եւ ԱՄՆ-ի կառավարության կողմից կազմակերպված համաժողովին, որտեղ ներկայացվեցին վերջերս ավարտված նոր ատոմային բլոկի պլանավորման ուսումնասիրությունները:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն, ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող ուսումնասիրություններն առաջնային փուլի վերլուծություն են տրամադրում նոր ատոմային բլոկի կառուցման համար` 2016 թվականին աշխատանքն ավարտող Մեծամորի ատոմակայանի փոխարինման նպատակով:

«Այս ուսումնասիրությունները հնարավորություն կտան նոր ատոմակայանի կառուցման ուղու սահմանման համար, որը կապահովի Հայաստանի ժողովրդի անվտանգութունը, ինչպես նաեւ Հայաստանի էներգետիկ կարիքները բազմաթիվ տարիների ընթացքում», - բացման խոսքում ասել է դեսպան Յովանովիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG