Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի զինվորականները, ինչպես այսօր Սուխումիում հայտարարել է նախագահ Սերգեյ Բաղապշը, կտեղակայվեն Աբխազիայի տարածքի երկու ռազմակայաններում:

«Աբխազիայի տարածքը կհյուրընկալի ռուսաստանյան բանակի այնքան զինծառայողների, որքան անհրաժեշտ է մեր հանրապետության անվտանգությունը ապահովելու համար», - խորհրդարանի նիստում հայտարարել է Բաղապշը: - «Մեծաքանակ հետեւակային ուժեր կտեղակայվեն Գուդաուտայի նախկին խորհրդային ռազմակայանում, իսկ ռազմածովային ուժերը կտեղակայվեն Օչամչիրեում»:

Սերգեյ Բաղապշը ասել է, որ երկրի տարածքում տեղակայվելիք ռուսաստանցի զինվորների քանակը «բավարար կլինի, որպեսզի ոչ ոք գայթակղություն չունենա հարձակվել Աբխազիայի վրա եւ սպանել երկրի քաղաքացիներին»:

«Դիտորդները պետք է աշխատեն այն տարածքներում, որտեղից գալիս են ռազմական սադրանքների սպառնալիքները: Նրանք պետք է աշխատեն Վրաստանում», - ասել է Բաղապշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG