Մատչելիության հղումներ

Ահմեդինեջադը հայտարարում է, որ Իրանը պաշտպանելու է միջուկային էներգիայի իր իրավունքը


Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեջադը այսօր Նյու Յորքում հայտարարել է, որ իր երկիրը պաշտպանելու է միջուկային էներգիայի իրավունքը` հակառակ երկրի միջուկային ծրագիրը դադարեցնելու ուղղությամբ ջանքեր գործադրող «կռվասեր տերությունների»:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում Ահմեդինեջադը ասել է, թե «ամերիկյան կայսրությունը» մոտենում է իր վախճանին, եւ որ Միացյալ Նահանգների «ապագա նախագահները պետք է իրենց միջամտությունը չտարածեն երկրի սահմաններից դուրս»:

Իրանի նախագահը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների` Աֆղանստանում ներկայությամբ է պայմանավորել թմրամիջոցների հետ կապված հիմնախնդիրների սրումը այդ երկրում: Նա ՆԱՏՕ-ին մեղադրել է նաեւ վրաստանյան վերջին իրադարձությունների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG