Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն Հյուսիսային Կորեային եւ ռուս-վրացական հակամարտությանը վերաբերող հարցեր


Միացյալ Նահանգների պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Նյու Յորքում կայանալիք բանակցություններում կանդրադառնան հիմնականում Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդիրներին:

Կոնդոլիզա Ռայսը, սակայն, ինչպես փոխանցում է «Ռոյթերզ» գործակալությունը, մտադիր է բարձրացնել նաեւ Վրաստանում ռուսաստանյան ռազմական գործողություններին առնչվող հարցը:

Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ կարճատեւ պատերազմը լրջորեն սրել է պաշտոնական Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG