Մատչելիության հղումներ

logo-print
Transparency International միջազգային հակակոռուպցիոն կազմակերպության ամենամյա հետազոտության արդյունքներով, այս տարի կոռուպցիայի ընկալման մակարդակով Հայաստանն աշխարհի 180 երկրների շարքում 109-րդ տեղում է` նախորդ տարվա համեմատությամբ արձանագրելով 0.1 կետի աճ:

Հայաստանից վատ ցուցանիշներ ունեն հետխորհրդային երկրներից Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ռուսաստանը: Հարեւան Ադրբեջանը 158-րդ տեղում է: Ըստ Transparency International-ի, Թուրքիան եւ Վրաստանը այս տարի առաջընթաց են արձանագրել` նախորդ տարվա համեմատությամբ բարելավելով կոռուպցիայի դեմ պայքարը:

Այս ցուցանիշների հիմքում փորձագիտական գնահատականներն են, նաեւ բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումները: Հարնային կարծիքի ուսումնասիրությունը Հայաստանում իրականացրել է «Գելափ» կազմակերպությունը:

Transparency International-ի հայկական հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանի խոսքով, կոռուպցիան Հայաստանում «համակարգային» բնույթ է կրում:

«Մեր իշխանությունները քանի չանդրադառնան քաղաքական կոռուպցիային եւ չտան ադեկվատ գնահատական քաղաքական կոռուպցիային, մեր կարծիքով, ամենատագնապալի վիճակը... դա քաղաքական ոլորտն է` ընտրությունները», - այսօր հրավիրած ասուլիսում ասաց Կոստանյանը` շարունակելով. - «Իհարկե, շատ կարեւոր է ե’ւ հարկայինում պայքարել, ե’ւ մաքսայինում, կադաստրում, կրթության, առողջապահության [ոլորտներում]... Բանն այն է, որ եթե համակարգային է, հնարավոր չէ մեկ առանձին ոլորտում հաղթահարել կոռուպցիան»:

Ըստ Կոստանյանի, երկրում, որտեղ մարտի 1 է տեղի ունեցել, որտեղ զոհվել են մարդիկ եւ բացահայտված չեն կատարողները, մարդկանց շրջանում «վախի մթնոլորտը, իհարկե, գնալով պետք է խորանար». - «Բանն այն է, որ մարդիկ ամեն ինչից էլ կվախենան... Դա վստահության պակաս է ոչ միայն պետական ստրուկտուրաների նկատմամբ, այլեւ ընդհանուր շատ տագնապալի վիճակ է, որ ոչ մեկին չեն հավատում»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG