Մատչելիության հղումներ

Զակումի ընձառյուծը` ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության խորհրդանիշ


2010 թվականին Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խորհրդանիշ է ընտրվել Զակումի ընձառյուծը:

Խորհրդանիշի ներկայացման արարողությունը կայացել է երեկ Հարավ-Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում:

Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքէջը, ընձառյուծի անվան Զ եւ Ա տառերը Հարավային Աֆրիկայի հապավումն են, իսկ «կումի»-ն աֆրիկյան մի շարք լեզուներով նշանակում է 10:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG