Մատչելիության հղումներ

logo-print

Վրացիները պնդում են, որ ռուսական հետախուզական օդանավ են ոչնչացրել


Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, Հարավային 0սիայից մի քանի կիլոմետր հարավ գտնվող Գորիի շրջանի Ցիտելուբանի գյուղի մոտակայքում վրացական ուժերը երեկ վայր են գցել ռուսական անօդաչու հետախուզական օդանավ:

«Դրա վրա տեղադրված է եղել լուսանկարչական սարքավորում: Մենք չենք բացառում, որ իրականացվել է Բաքու-Սուպսա նավթատար խողովակաշարի ուղեգծի, ինչպես նաեւ վրացական զորամիավորումների տեղաշարժերի տեսագրություն», - ասել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Շոթա Ուտիաշվիլին:

Ռուսաստանյան «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, երկրի պաշտպանության նախարարությունը հերքել է ռուսական հետախուզական օդանավ վայր գցելու մասին վրացական կողմի տարածած լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG