Մատչելիության հղումներ

logo-print

Ռմբահարված հյուրանոցում կարող էր լինել Պակիստանի ղեկավարությունը


Իսլամաբադի «Մարիոթ» հյուրանոցում, որը շաբաթ օրը ռմբահարվել է ինքնասպան ահաբեկչի կողմից, հարձակման պահին կարող էր լինել Պակիստանի բարձրագույն ղեկավարությունը:

Ինչպես այսօր հայտնել է Պակիստանի ներքին գործերի նախարար Ռեհման Մալիքը, խորհրդարանի նախագահը շաբաթ երեկոյան «Մարիոթ»-ում ընթրիք էր կազմակերպել` հրավիրելով երկրի նախագահին, վարչապետին եւ զինվորական ղեկավարությանը, սակայն վերջին պահին ընթրիքի վայրը տեղափոխվել էր, եւ այն կայացել էր վարչապետի տանը:

Ականապատված ավտոմեքենայով «Մարիոթ» հյուրանոցի պայթեցման հետեւանքով զոհվել է առնվազն 53 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են:

Պակիստանցի պաշտոնյաները առավել հավանական են համարում, որ ահաբեկչության հետեւում կանգնած են «Ալ Քաեդա»-ի հետ կապեր ունեցող թալիբ զինյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG