Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Հանձնաժողով ստեղծելուց առաջ լավ կլիներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»


«Որեւէ հանձնաժողով ստեղծելուց առաջ լավ կլիներ դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ բացել սահմանը: Այդ ժամանակ մենք կարող ենք ստեղծել տարբեր հանձնաժողովներ եւ ենթահանձնաժողովներ` ցանկացած հարցով», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` թուրքական «Միլիեթ» թերթի հարցազրույցում անդրադառնալով պատմաբանների հայ - թուրքական համատեղ հանձնաժողովի թեմային:

Հայաստանի նախագահը տարօրինակ է համարել Հայոց ցեղասպանության առնչությամբ նման հանձնաժողովի կայացնելիք որոշումների ճանաչմանը վերաբերող հարցերը. - «Քանի որ, ի վերջո, մի խումբ ակադեմիկոսներ եւ պատմաբաններ նստելու են եւ ինչ-որ բան ասեն: Ասենք, ես ընդունում եմ նրանց որոշումը: Իսկ եթե իմ հաջորդը գա եւ ասի` «ես չեմ ընդունում»: Այլ խոսքով, այդ հանձնաժողովի որոշումը չի կարող պարտավորեցնող լինել: Դա կարող է լինել միայն առաջարկ կառավարություններին եւ որոշում ընդունողներին»:

«Թրքիշ դեյլի նյուս»-ի փոխանցմամբ, հարցազրույցում Սերժ Սարգսյանը նաեւ հայտարարել է, թե Հայաստանը տարածքային պահանջներ չունի Թուրքիայի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG