Մատչելիության հղումներ

logo-print

Մեթյու Բրայզա. «ԱՄՆ-ը ավելի մեծ ջանքեր կգործադրի ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ»


Միացյալ Նահանգները ավելի մեծ ջանքեր կգործադրի` նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին երեկ Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան:

Բրայզան ընդծել է, որ այժմ առավել քան երբեւէ կարեւոր է կարգավորել ղարաբաղյան խնդիրը. - «Վրաստանում վերջին իրադարձությունները ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ժամանակին կարգավորելու կարեւորությունը: Վաշինգտոնում դա լավ են հասկանում, եւ դա է այս շաբաթվա իմ այցի պատճառը»:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալության վկայությամբ` Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ Բրայզան հայտարարել է նաեւ, որ «Միացյալ Նահանգները սատարում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG