Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյանը խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստում պաշտոնապես ներկայացրեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի իր դիմումը:

Ինչպես Ազգային ժողովի կանոնակարգն է պահանջում, նա դիմումը փոխանցեց նիստը վարողին` «Բարգավաճ Հայաստան»-ը ներկայացնող փոխխոսնակ Արեւիկ Պետրոսյանին:

Ազգային ժողովի նախագահի հրաժարականը ընդունված կհամարվի, եթե հնգօրյա ժամկետը լրանալուց անմիջապես հետո Թորոսյանը կրկին հրաժարական ներկայացնի:

Դիմումը ներկայացնելուց հետո Տիգրան Թորոսյանը չնստեց խոսնակի աթոռին եւ լքեց դահլիճը: Հարցազրույց չտվեց, իսկ «Ազատություն» ռադիոկայանին պատասխանեց, թե խորհրդարանի շենքն էլ է լքել:

Այսօրվա նիստին եկել էին 107 պատգամավորներ, անգամ նրանք, ովքեր բավական հազվադեպ են լինում խորհրդարանում, այդ թվում գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանը, Ռուբեն Հայրապետյանը, նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG