Մատչելիության հղումներ

Արթուր Չիլինգարովը պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով


Ռուսաստանցի ճանաչված բեւեռախույզ, հասարակական եւ քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` պետական բարձր պարգեւը հայազգի գործչին շնորհվել է Հայաստանի անկախության 17-ամյակի կապակցությամբ, հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG