Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Աբխազիան եւ Հարավային Օսիան նախադեպ չեն Լեռնային Ղարաբաղի համար»


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է, որ Ռուսաստանի որոշումը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչելու վերաբերյալ չպետք է դիտարկվի որպես նախադեպ Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների լուծման համար:

«Մենք մտադիր ենք հետագայում եւս ակտիվորեն աջակցել ԱՊՀ-ի տարածքում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը», - «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, ասել է Լավրովը Դաշնության խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի այսօրվա նիստում ունեցած ելույթում: - «Պատասխանատու կերպով իրականացնելու ենք մեր միջնորդական առաքելությունը բանակցային գործընթացում: Դա ամբողջ ծավալով վերաբերում է Մերձդնեստրին եւ Լեռնային Ղարաբաղին: Ամեն դեպքը, անշուշտ, ունի իր յուրահատկությունները, իր ձեւաչափն ու միջնորդական գործունեության մեխանիզմը, բայց հարավօսական ճգնաժամը որեւէ նախադեպ չի ստեղծում»:

«Ղարաբաղյան եւ մերձդնեստրյան կարգավորմամբ զբաղվողներից ոչ ոք չի պատրաստվում խախտել միջազգային իրավունքը եւ խաթարել առկա պայմանավորվածությունները, փլուզել կարգավորման համաձայնեցված ձեւաչափերը», - հավելել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG