Մատչելիության հղումներ

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան` Պերճ Զեյթունցյանին եւ Յուրի Վարդանյանին


Գրող, հրապարակախոս եւ թատերագիր Պերճ Զեյթունցյանը եւ ծանրամարտիկ, օլիմպիական, աշխարհի եւ Եվրոպայի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը Հայաստանի անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվել են Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

Նախագահ Սերժ Սարգսյանը համապատասխան հրամանագրերը ստորագրել է չորեքշաբթի օրը:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Պերճ Զեյթունցյանին պետական բարձր պարգեւը շնորհվել է մշակույթի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, Յուրի Վարդանյանին` ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ձեռք բերած ակնառու նվաճումների համար:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG