Մատչելիության հղումներ

Կանխվել է թմրանյութի աննախադեպ խոշոր քանակի ներմուծումը Հայաստան


Երեկ ուշ երեկոյան Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կանխվել է առանձնապես խոշոր չափերի` մոտ 3 կիլոգրամ թմրամիջոցի ներմուծումը Հայաստան:

Մաքսանենգության փորձը բացահայտել են Հայաստանի պետեկամուտների կոմիտեի աշխատակիցները` օպերատիվ տվյալների հիման վրա:

Օդանավակայանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկման սրահում Ամստերդամ - Երեւան չվերթի ուղեւոր, Հոլանդիայի քաղաքացի Ռոմիկ Ալավերդյանի ուղեբեռի զննման ժամանակ մարիխուանա տեսակի թմրանյութ է հայտնաբերվել մանկական կերի եւ կարտոֆիլի չիփսի 4 տուփերի մեջ, որոնք արտաքուստ ունեցել են գործարանային փաթեթավորում: Մաքսանենգի ուղեբեռը, ինչպես պարզվել է, Ամստերդամի օդանավակայանում չի զննվել:

Մաքսային ծառայության լրատվական բաժնի տվյալներով` առգրավված թմրանյութի արժեքը կազմում է շուրջ 150 հազար դոլար: Նույն աղբյուրի հավաստմամբ` մարիխուանայի նման խոշոր քանակի հայտնաբերման դեպք Հայաստանի մաքսային ծառայության պատմության մեջ արձանագրվում է առաջին անգամ:

Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG