Մատչելիության հղումներ

Աշխարհի ամենատարեց տղամարդը նշում է իր 113-ամյակը


Աշխարհի ամենատարեց տղամարդը` ճապոնացի Տոմոձի Տանաբեն այսօր նշում է իր ծննդյան 113-ամյակը:

Միյաձակի շրջանում գտնվող իր տունը այցելած լրագրողներին Տանաբեն ասել է, թե իր երկարակեցության գաղտնիքը կանոնավոր սնունդը եւ ալկոհոլից ու ծխախոտից խստիվ խուսափելն է:

Տոմոձի Տանաբեն, ով շարունակում է քայլել առանց օգնության եւ բնակվում է իր 8 զավակներից մեկի հետ, հայտնել է, որ ամեն օր թերթեր է կարդում եւ մեկ բաժակ կաթ է խմում:

Գինեսի ռեկորդների գիրքը Տանաբեին աշխարհի ամենատարեց տղամարդ է ճանաչել անցած տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG