Մատչելիության հղումներ

Արման Մկրտումյանը նշանակվեց Վճռաբեկ դատարանի նախագահ


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի վճռաբեկ դատարանի նախագահ է նշանակվել Արման Մկրտումյանը:

48-ամյա Արման Մկրտումյանը 1998 թվականից ի վեր Հայաստանի վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն էր:

Այսօր ավելի վաղ Արդարադատության խորհուրդը միաձայն որոշել էր Հանրապետության նախագահին առաջարկել Արման Մկրտումյանի թեկնածությունը` Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար։

Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնանկ էր արվել երեկ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG