Մատչելիության հղումներ

Կմերկնարկի արվեստների երրորդ փառատոնը


Եթե նախորդ տարիներին փառատոնի շեշտը մեծամասամբ դասական երաժշտության վրա էր դրված, այս տարի փորձել են անդրադառնալ արվեստի տարբեր տեսակների: Նաեւ այս տարվանից փառատոնը կընդլայնի իր աշխարհագրությունը. Երեւանից բացի համերգներ կկայանան Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Մեղրիում, Չարենցավանում եւ Ստեփանակերտում:

Սեպտեմբերի 26-ին փառատոնի շրջանակներում կանցկացվի արվեստի երեկո, որը, փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Շահգալդյանի խոսքերով, բոհեմական կլինի: Երեւանի «Ժան Ժակ» սրճարանում Վիգեն Մնոյանը լուսանկարներով կներկայացնի, թե «Ինչ են ուզում կանայք», կլինեն ասմունքի հատվածներ, դերասանական ելույթներ, ժամանակակից պարեր եւ այլն, մի խոսքով արվեստների խառնուրդ-երեկո, որը նախատեսում են ավանդական դարձնել:

Ի դեպ, Կարեն Շահգալդյանը հրավիրում է ոչ միայն ընկերներին, այլեւ բոլոր ցանկացողներին, փառատոնի շրջանակներում բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:


Սեդա Պապոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG