Մատչելիության հղումներ

«Խաղաղության կոնդակ»` տարածաշրջանի բոլոր լեզուներով


«Արեւորդի» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ «Արեւորդի» բնապահպանական փառատոնը կանցկացվի 2009 թվականի ապրիլ-մայիս ամիսներին:

«Մենք հոկտեմբերից մինչեւ նոյեմբեր նախատեսել են աղբահավաքներ հանրապետության բոլոր մազերում, ծառատունկեր, ինչպես նաեւ նոր ֆիլմերի նկարահանումներ», - ասաց Խաչատրյանը:

ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը նշեց, որ ծրագիրը հաջողվել է, քանի որ դրան մեծ հետաքրքրությամբ մասնակցել են 3000-ից ավելի պատանիներ:

«Դուք գիտեք, որ վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը հայտարարել է նկարչական մրցույթ, որին երեխաները հնարավորություն ունեն մասնակցել` ներկայացնելով իրենց նկարները մինչեւ հոկտեմբերի 13-ը: ՄԱԿ-ը եւս անմասն չի մնա, մենք, որպես մրցանակ, մրցույթի հաղթողի եւ նրա ծնողի համար պատրաստել ենք տոմսեր դեպի Փարիզ», - հավելեց նա:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հիմնադրամին Հայաստանի բոլոր մարզերում 6 ամիս տեւողությամբ կրթական ծրագիր իրականացնելու համար տրամադրել է շուրջ 103 մլն դրամ: Ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի կարծիքով, այսօր Հայաստանում չի իրականացվում բնապահպանական դաստիարակություն:

«Դա են փաստում մեքենաներից նետվող դատարկ շշերը, ծխախոտի տուփերը եւ բնության գրկում հանգստանալուց հետո այս ու այն կողմ թափված աղբը: Այսպիսի ծրագրերն օգնում են երեխաներին փոքր տարիքից գնահատել եւ սիրել բնությունն ու շրջակա միջավայրը», - ավելացրեց Յիրիկյանը:

Վերջում ՄԱԿ-ի գրասենյակի բակից բաց թողնվեց «Խաղաղություն հանուն բնության» 2 մետր տրամագիծ ունեցող փուչիկ, որին կցված էր «Խաղաղության կոնդակ»` տարածաշրջանի բոլոր լեզուներով:


Լիանա Մնացականյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG